Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞րն է ավելի կարեւոր. աշխարհի առաջնության մեդալը, թե՞ օլիմպիական ուղեգիրը

Հունվար 11,2023 17:42

Հայաստանի բռնցքամարտիկների համար մրցաշրջան 2023-ի պաշտոնական մեկնարկը կտրվի հունվարի 30-ին՝ Հայաստանի առաջնությունով:

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ բոլոր ուժեղագույն բռնցքամարտիկները, այդ թվում նաեւ հավաքականի թեկնածուները, նախապատրաստվում են տարվա առաջին պատասխանատու մեկնարկին: Մեծ մասը մարզվում է տանը, իսկ ոմանք, այնուամենայնիվ, նախապատրաստվում են հավաքականի մարզիչների ղեկավարությամբ: «Հայաստանի առաջնությունը ընտրական է լինելու: Այսինքն, արդյունքներով ձեւավորվելու է նոր ընտրանի, որը Երեւանում կարճատեւ հավաքից հետո, նախատեսում ենք, կմասնակցի ավանդական Ստրանջայի միջազգային մրցաշարին»,-ասաց մասնագետը:

Ազգային հավաքականի գլխավոր մարզչին մտահոգում է խիստ անորոշ ու որոշ դեպքերում անհասկանալի ձեւով կազմված միջազգային օրացուցային պլանը: Մասնավորապես, մայիսի 1-ից 14-ը Տաշքենդում կայանալու է աշխարհի առաջնությունը, որտեղ չգիտես ինչու, Փարիզի օլիմպիական խաղերի ուղեգրեր չեն խաղարկվելու: Դրա փոխարեն ընդամենը մեկ ամիս անց Կրակովում նշանակված Եվրոպական խաղերում օլիմպիական վարկանիշ ըստ նախնական տեղեկությունների, շնորհվելու է քաշային կարգերում 1-ից 4-րդ տեղն զբաղեցնողներին: «Երկընտրանքի մեջ ենք: Աշխարհի առաջնությունը մնում է աշխարհի առաջնություն, սակայն պակաս կարեւոր չեն օլիմպիական խաղերի ուղեգրերը, եթե չասենք, ավելի կարեւոր են այս պարագայում: Չգիտես, թե որ բռնցքամարտիկին ուր ուղարկես: Մեկ ամիսը չափազանց կարճ ժամանակահատված է աշխարհի առաջնությունից հետո լիարժեք վերականգնվելու եւ օլիմպիական ուղեգրի համար պայքարելու համար»,- ասաց Կարեն Աղամալյանը՝ նշելով նաեւ, որ 2024 թվականին նույնպես վարկանիշային երկու մրցաշարեր կան, որտեղ, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտ կլինի առնվազն մտնել եզրափակիչ»,-ասաց նա:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031