Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանգստացի՛ր»․ Մարտուն Գրիգորյանը՝ իրեն ձեռքով հրող ոստիկանին

Հոկտեմբեր 08,2026 16:35 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գործով դատական նիստը երկար չտևեց։

Նիստի ավարտից հետո, երբ նա դուրս էր գալիս դատարանի դահլիճից, լրագրողները Մարտուն Գրիգորյանին փորձեցին հարցեր ուղղել՝ մասնավորապես հետաքրքրվելով ևս երեք ամսով նրա կալանքը երկարացնելու մասին։

Նա շուռ եկավ դեպի լրագրողը, սակայն նրան ուղեկցող ոստիկանը ձեռքով հրեց նրան, չթողնելով արձագանքել, զրույցի բռնվել։ Սա դուր չեկավ դատարանի դահլիճում հավաքվածներին։

«Ձեռքերդ թող»,- ոստիկանին ասացին դահլիճից։ Ոստիկանը խոժոռ, սաստող հայացքով նայեց դեպի դահլիճ։

Մարտուն Գրիգորյանը չթույլատրեց իրավիճակը լարվի ու միջադեպ տեղի ունենա, ոստիկանին հորդորեց․ «Հանգստացիր», դահլիճում հավաքվածներին էլ ասաց․ «Ամեն ինչ նորմալ է, ժողովուրդ» ու ոստիկանի ուղեկցությամբ դուրս եկավ դահլիճից։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել