Լրահոս
Օրվա լրահոսը

Ավինյանը փոխքաղաքապետ դառնալուց հետո մնացել է ԱՆԻՖ-ում. ԿԿՀ-ն վարույթ է հարուցել. «Հետք»

Հունվար 18,2023 17:25

«Հետք». Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը 2022 թ. սեպտեմբերի 23-ին այդ պաշտոնում նշանակվելուց հետո շարունակում է մնալ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնում, որը զբաղեցնում է 2019-ից: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) դեկտեմբերի 12-ին վարույթ է հարուցել, որը վերաբերում է Ավինյանի կողմից անհամատեղելիության պահանջներն առերեւույթ խախտելուն: Այսինքն՝ ԿԿՀ-ն որոշ հիմքեր է գտել, որոնք թույլ են տալիս արձանագրել, որ Ավինյանի կողմից ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահի ու փոխքաղաքապետի պաշտոնների համատեղումն, ըստ էության, անթույլատրելի է:

Ընդ որում՝ վարույթ հարուցելու որոշումը ԿԿՀ-ի պաշտոնական կայքում տեղադրվել է վերջերս, չնայած կայացվել է ավելի քան մեկ ամիս առաջ:

Ամեն ինչ սկսվել է անցյալ տարվա աշնանը, երբ Ավինյանի՝ Երեւանի փոխքաղաքապետ դառնալուց հետո հայկական մամուլում բարձրացվեց նշված երկու պաշտոնները համատեղելու անթույլատրելիության կամ ապօրինության հարցը:

Մամուլի հրապարակումներին ի պատասխան՝ ԱՆԻՖ-ը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ փոխքաղաքապետ Ավինյանը ֆոնդի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը համատեղում է օրինական հիմքերով:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031