Լրահոս
Օրվա լրահոսը

Թիրախում կրկին «Ա․Ա․Բ․ Պրոեկտ»-ն է

Հունվար 21,2023 13:20

Ըստ Aravot.am-ի տեղեկությունների, հունվարի 18-ի ուշ երեկոյան, ժամը 23:30-ի սահմանում գողություն է կատարվել Վանաձորում գտնվող «Ա.Ա.Բ. Պրոեկտ»  ՍՊ ընկերությանը պատկանող ասֆալտի գործարանից։ Գողացել են ընկերությանը պատկանող քարջարդիչ մեքենայի էլեկտրոնային կառավարման սալիկը (պանել), առանց որի հնարավոր չէ օգտագործել մեքենան։

Հիշեցնենք, որ վերջերս՝ հունվարի 6-ին, կրակել էին ընկերությանը պատկանող Սյունիքի մարզի Նորավան բնակավայրում գտնվող ասֆալտի գործարանի վրա։ Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։

«Ա․Ա․Բ․ Պրոեկտ» ընկերության պատասխանատուները տեղի ունեցած դեպքերի մասին որեւէ մեկնաբանություն չեն տալիս։ «Իրավապահ մարմիները  զբաղվում են»,-ասացին նրանք։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031