Լրահոս
Օրվա լրահոսը

Հրետակոծել են Սյունիքի մարզում գտնվող «Ա․Ա․Բ  Պրոյեկտ» ընկերության ասֆալտի գործարանը․ նռնականետը կիրառվել է գործարանի տարածքում (ֆոտոշարք, տեսանյութ)

Հունվար 06,2023 18:22

Հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հրետակոծել են Սյունիքի մարզի Նորավան բնակավայրում գտնվող «Ա․Ա․Բ Պրոյեկտ» ՍՊ ընկերության պատկանող ասֆալտի գործարանը։ Հրետակոծության հետեւանքով հոսանքազրկվել է գործարանը, սարքավորումներն են վնասվել, խափանվել է արտադրական գործընթացի ծրագրային ցիկլը։  Հրետակոծության ժամանակ գործարանը չի աշխատել, միայն պահակն էր այնտեղ։ Վերջինս չի տուժել։

Նշենք,  որ ընկերությունը զբաղվում է ճանապարհաշինարարական աշխատանքներով, միայն 2022 թվականին նրանք կառուցել են 160 կմ ճանապարհ։ Ընկերությունն այս պահին կառուցում է ռազմավարական նշանակություն ունեցող ՝ Լծեն-Շամբ, Տաթեւ-Լծեն, Արցախ-Կոռնիձոր ճանապարհները։

Բնականաբար, ըստ ընկերության  պատասխանատուների՝ դեպքի հետեւանքով  կդժվարանան  իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքները։ Մի քանի օր է անհրաժեշտ, որպեսզի գործարանի աշխատանքը վերականգնվի։

Նշենք, որ իրավապահ մարմինների կողմից դեպքի հանգամանքները պարզվում են։

Փորձագիտական նախնական վերլուծությունները թույլ են տալիս եզրակացնել, որ հրետակոծությունը հակառակորդի կողմից չէ, քանի որ այս զինատեսակով հնարավոր չէր կրակել շատ հեռվից։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031