Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանում ցուցարարները բողոքել են, որ երկիրը ներքաշում են ուկրաինական հակամարտության մեջ

Հունվար 21,2023 18:50
lehastan

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում բողոքի ցույց է տեղի ունեցել՝ ուղերձով, որ քաղաքացիները դեմ են երկիրն ուկրաինական հակամարտության մեջ ներքաշելուն։ Հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել տեղի հայրենասիրական կառույցներից մեկի կոչով եւ դժգոհել են, որ Լեհաստանի քաղաքական գործիչներն ու ԶԼՄ-ները «մարդկանց ուղեղները լցնում են պատերազմը սատարելու քարոզչությամբ»։

Տեղի  լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ցուցարարները կոչ են արել պատասխանատվության ենթարկել նրանց, ում ազդեցությամբ Լեհաստանի քաղաքացիները ներքաշվում են Ուկրաինայի խնդրում։ Ցույցի մասնակիցները պարզել են «ով լեհերի արյունն է ուզում, թող հեռանա», «Լեհաստանն ընտրում է խաղաղությունը» գրություններով պաստառներ։

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ Լեհաստանն ԱՄՆ-ից հետո սպառազինության երկրորդ ամենախոշոր մատակարարն է Ուկրաինային։

Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031