Լրահոս
Օրվա լրահոսը

Ցուցահանդես ԵԽ-ում․ Ադրբեջանը կարպետագործությունը ներկայացնում է՝ իբրև թե հին ադրբեջանական ավանդույթ՝ օտարալեզու գրքերով (ֆոտոշարք)

Հունվար 24,2023 18:35 Share
Աջակցեք aravot.am-ին

Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի ընթացքում Ադրբեջանը ԵԽ շենքի նախասրահում ցուցահանդեսում ներկայացնում է, թե իբր կարպետն ադրբեջանական է։ Այստեղ տեղադրված են տասնյակ կարպետներ, ֆրանսալեզու գրքեր, որտեղ նշվում է Գյանջայի, Թավրիզի և այլ տեսակի կարպետների մասին՝ ցույց տալով, թե իբր դրանք ադրբեջանական են, ունեն հարյուր տարվա պատմություն։

Պաստառներում ներկայացվում է «Ազերխալչա» ընկերությունը՝ նշելով, որ կարպետագործությունն Ադրբեջանում կապվում է այս ընկերության հիմնադրման հետ, որն ունի 100-ամյա պատմությունը։

Մանրամասները՝ ֆոտոշարքում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: