Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է ներկայացնի՝ կոնկրետ որ կղզիների որ բանկերի որ հաշիվներից են հորդում Հայաստան այդ տրիլիոնները. Ատոմ Մարգարյան. «Ժողովուրդ»

Փետրվար 02,2023 10:26

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է: Պաշտոնական տվյալներով՝ ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա ընթացքում 14.2 տոկոսով աճել է՝ 2021 թվականի հետ համեմատ:

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք համապատասխանում են հրապարակված ցուցանիշները մեր իրականությանը. «Համապատասխանում է, բայց պետք է ճշտել, թե որ իրականությանը: Տեսեք, թե այդ ակտիվություններն ինչի հետեւանք են՝ ռուս-ուկրաինական պատերազմի եւ դրանով պայմանավորված 300.000 ռելոկանտների ու նրանց փողերի ու գրանցած աշխատատեղերի ու ներդրումների, երկրորդը՝ սարսափելի մեծ, առասպելական 5 տրիլիոն 300 մլրդ դոլարի խաղադրույքների, օֆշորային, հիմնականում՝ կասկածելի ծագումնաբանությամբ փողերի ներհոսքի, եւ դա եւս պետք է ստուգաբանվի, պարզաբանվի:

Եթե Վիճակագրական կոմիտեն իսկապես ազգային է, ապա պետք է այդ ամբողջը բացված ներկայացնի՝ կոնկրետ որ կղզիների որ բանկերի որ հաշիվներից են հորդում Հայաստան այդ տրիլիոնները:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728