Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնածառը վառելու գրառումը բռնության կոչ է, իսկ «պատի տակ գյուլելու» հայտարարությունը՝ ոչ. Oragir.News

Փետրվար 02,2023 15:50

Հունվարի կեսերին ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը հարցազրույց էր տվել ArmLur.am-ին, որտեղ նա բառացիորեն ասել․ «․․․․ փող չկա, բոլորին կանգնացնում եք պատի տակ, անունները չեմ ասում, ինձնից լավ գիտեք, զինվորներին ասում եք՝ հրացանները պատրաստ, փողերը կամ տալիս եք, կամ «գյուլում ենք»․․․․»։

Oragir.News-ն օրեր առաջ հարցում էր կատարել ոստիկանություն, մեզ հետաքրքրում էր, թե արդյոք իրավապահների գնահատմամբ՝ ռեժիսորի այս խոսքերը բռնության կոչեր պարունակո՞ւմ են, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել այս ուղղությամբ։ Ի պատասխան մեր հարցման՝ ոստիկանությունից հայտնել էին, որ 30-օրյա ժամկետում կպատասխան մեր հարցմանը, քանի որ լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա, ապա նաև նշել էին, որ նյութերն ուղարկում են ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ ուսումնասիրության։ Ավելի ուշ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից մեզ պատասխանել էին, որ հոդվածում հնչած արտահայտությունների վերաբերյալ ստուգողական գործողություններ չեն կատարվել։ Հատկանշական է, որ ոստիկանությունը բռնության կոչեր, անհանդուրժողականություն տարածելու հիմքեր այս արտահայտության մեջ չի տեսնում, իսկ, օրինակ՝ Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանի ֆեյսբուքյան գրառման մեջ՝ «Ի նշան բողոքի` պետք է հրապարակի տոնածառը վառել», նման կոչեր տեսնում են։ Ճիշտ գրառման հաջոր օրն Էմին-Տերյանին հրավիրել էին ոստիկանություն՝ հարցաքննության ու խուզարկել։ Հատկանշական է, որ անձնական խուզարկության ժամանակ կրակայրիչ չէր հայտնաբերվել։

Oragir.News-ի հետ զրույցում Էմին-Տերյանի փաստաբան Վաչե Սիմոնյանն ասաց, որ օրենքը միատեսակ կարգավորում է նախատեսում բոլոր դեպքերի վերաբերյալ՝ անկախ անձերից։ «Եթե մի դեպքով վարույթ ես հարուցում ու մեղադրյալ ես ներգրավում, ապա մյուս դեպքում առնվազն պետք է վարույթ նախաձեռնել։ Թե պատճառները որոնք են, ինչու են տարբեր մոտեցումներ դրսևորում, չեմ ուզում մանրանալ դրա մեջ։ Գևորգ Էմին-Տերյանի գործով աբսուրդի է հասնում ողջ գործընթացը, տոնածառն էլ հավաքեցին, իսկ Գևորգ էմին-Տերյանի գործով շարունակում ենք զվարճալի պահեր ապրել դատախազության և քննչական մարմինների հետ միասին»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728