Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը բանախոսությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով նաև ՀՀ–Թուրքիա երկխոսության նախաձեռնությանը

Փետրվար 07,2023 12:14

Փետրվարի 6–ին, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը «ՀՀ արտաքին քաղաքականությունն ու անվտանգության ճարտարապետությունը 2008–2018 թվականներին» թեմայով բանախոսությամբ հանդես է եկել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ Քաղաքացիական կրթության դպրոցի շրջանակներում: Դպրոցի մասնակիցներից բացի, հանդիպմանը մասնակցել են ոլորտի փորձագետներ և Հայաստանի արտաքին քաղաքականությամբ հետաքրքրված գործիչներ:

Երեկոյան մեկնարկած և մոտ չորս ժամ տևած հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը նախ համառոտ անդրադարձել է իր պաշտոնավարման տարիների ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգին: Այնուհետև, հանդիպման օրակարգով նախատեսված թեմատիկ բաժանումների համաձայն, Սերժ Սարգսյանը լսարանին ներկայացրել է հարևան պետությունների հետ ՀՀ հարաբերությունների, ՀՀ-ՌԴ դաշնակցային հարաբերությունների, ՀՀ-ԵՄ, ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման ուղղությամբ իրականացված աշխատանքները, խոսել նաև ՀՀ–Թուրքիա երկխոսության նախաձեռնության («Ֆուտբոլային» դիվանագիտություն») վերաբերյալ:
Բանախոսության ընթացքում ՀՀ երրորդ նախագահը պատասխանել է դպրոցի  մասնակիցներին և հրավիրված փորձագետներին հետաքրքրող հարցերին:

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728