Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը նոր տվյալներ է հայտնել երկրաշարժի վերաբերյալ

Փետրվար 07,2023 21:50

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղիղ եթերով նոր տվյալներ է հայտնել երկրաշարժից տուժած քաղաքացիների ու զոհերի վերաբերյալ։

«Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3․549-ի, իսկ վիրավորներինը՝ 22․168-ի։ Փրկվել է ավելի քան 8000 մարդ։ Մասնագետներն ասում են, որ սա նախադեպը չունեցող երկրաշարժ էր։ Ոչ միայն մեր հանրապետական Թուրքիայի պատմության, այլև տարածաշրջանի և աշխարհի ամենամեծ աղետներից մեկին  ենք դեմ առ դեմ կանգնել»։

Էրդողանը նաև տեղեկացրել է, որ աղետի գոտում աշխատում է ավելի քան 53․000 փրկարար։ Ըստ նրա՝ մոտ 70 երկիր և 14 միջազգային կազմակերպություն են պատրաստակամություն հայտնել օգնել Թուրքիային։

Նա կոչ է արել քաղաքացիներին հեռախոսազանգեր կատարել խիստ անհրաժեշտության դեպքում և աղետի գոտի գնացող և այնտեղ գտնվող ճանապարհներից չօգտվել, չխոչընդոտել որոնողափրկարարական աշխատանքներին։

Թուրքիայի 10 նահանգներում հայտարարվել է արտակարգ դրություն և աղետի գոտի, ինչպես նաև ողջ երկրում՝ 7-օրյա սուգ։

 

Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728