Լրահոս
Օրվա լրահոսը

Ճապոնացի սեյսմոլոգ. «Թուրքիայի երկրաշարժները 10 անգամ գերազանցել են Ճապոնիայում տեղի ունեցածներին»

Փետրվար 08,2023 23:44

Ճապոնացի սեյսմոլոգ, պրոֆեսոր Թոդա Սինջին «Ասահի Շիմպուն» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժին։

Պրոֆեսորը, ուշադրություն հրավիրելով  փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի չափերին, նշել է, որ ստորգետնյա ցնցումներն անսպասելի ուժեղ են եղել։

Նրա խոսքով՝ երկրաշարժների էպիկենտրոնները մոտ են եղել երկրի մակերևույթին, այդ պատճառով էլ վնասի չափերն այդքան մեծ են եղել։

Սինջին ընդգծել է, որ երկրաշարժի ժամանակ անջատված էներգիայի քանակությունը «ավելի քան 10 անգամ գերազանցել է 1995թ. Խանսիի մեծ երկրաշարժին և 2016 թվականի Կումամոտոյի երկրաշարժին»:

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728