Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրոպան չի կարող աչք փակել». Ռուբեն Վարդանյանը իսպանական EL PAIS-ին և իտալական La Nuova Bussola Quotidiana-ին հարցազրույցներ է տվել

Փետրվար 08,2023 23:53

«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Եվրոպական երկու լրատվամիջոցների՝ իսպանական EL PAIS-ին և իտալական La Nuova Bussola Quotidiana-ին տված հարցազրույցներում խոսել եմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման իրական պատճառների, Արցախում ստեղծված իրավիճակի և այն քայլերի մասին, որ եվրոպական կառույցներն ու հանրությունը պարտավոր են ու պետք է ձեռնարկեն՝ հումանիտար ճգնաժամը կանխելու համար:
Անդրադարձել եմ օդային հումանիտար միջանցքի ապահովման անհրաժեշտությանը, ինչը կիրառվել է Բեռլինի և Սարաևոյի պաշարումների ժամանակ։
Եվրոպան չի կարող աչք փակել ավտորիտար Ադրբեջանի կողմից 120 հազար մարդու` ամիսներ շարունակվող ապօրինի շրջափակման, Հայաստանից եկող գազի և հոսանքի մատակարարման դադարեցման մշտական սպառնալիքի, մարդու՝ բոլոր տեսակի հիմնարար իրավունքների և ժողովրդավարական արժեքների ոտնահարման վրա»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728