Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը մանրամասներ է ներկայացրել քաղաքացիական առաքելության նպատակների, ակնկալիքների մասին

Փետրվար 10,2023 22:11

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Մերի Գալստյանը, Արսեն Թորոսյանը, Սոնա Ղազարյանը, Արմեն Գեւորգյանը եւ Տաթեւիկ Գասպարյանը հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի գլխավորությամբ փետրվարի 10-ին հանդիպել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:

Պատգամավորները շնորհակալություն են հայտնել Եվրոպական միությանը` ի դեմս տիկին դեսպանի, Հայաստան Եվրոպական միության առաքելություն գործուղելու, Եվրոպական խորհրդարանում վերջերս ընդունված զեկույցների եւ Հայաստանին տրամադրվող շարունակական աջակցության համար: Անդրեա Վիկտորինը հանգամանորեն ներկայացրել է քաղաքացիական առաքելության նպատակները, ակնկալիքները նրանից եւ այլ մանրամասներ: Նա նշել է, որ առաքելության ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում կլինեն սահմանամերձ գոտիների բնակիչների առողջական, ֆիզիկական անվտանգության եւ այլ հարցեր:

Կողմերը քննարկել են «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնությունը», որի սկզբնական բյուջեն առաջիկա 5 տարիների համար կազմում է շուրջ 51 մլն եվրո: Շեշտվել է Սյունիքի եւ մյուս մարզերի բնակիչների համար իրականացվող ծրագրերի կարեւորությունը: Անդրադարձ է կատարվել առողջապահական եւ կրթական ոլորտներին, ինչպես նաեւ խոցելի խմբերի ուղղությամբ տարվող աշխատանքներին` թե’ գործադիր, թե’ օրենսդիր մարմիններում:

Ազգային ժողովի ներկայացուցիչները հետաքրքրվել են նաեւ վիզաների ազատականացման գործընթացով, բարձրաձայնել Հայաստանում Շենգենյան մուտքի արտոնագիր ստանալու համար առաջ եկած խոչընդոտների մասին:

Օրակարգում են եղել նաեւ Հայաստան-Եվրոպական միություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացը, մի շարք ոլորտներում մեկնարկած բարեփոխումները, ինչպես նաեւ բազմաթիվ այլ հարցեր:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728