Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Տոլմաջյանը Մոնակոյի գործընկերներին ներկայացրել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը

Փետրվար 13,2023 17:50

Մոնակո կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում և Մոնակոյում դեսպան Հասմիկ Տոլմաջյանը փետրվարի 9-ին հանդիպել է Մոնակոյի արտաքին գործերի և համագործակցության նախարար Իզաբել Բերրո-Ամադեյին, ինչպես նաև Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդի աշխատակազմի ղեկավար Լորան Անսելմիին։

Հանդիպումների ընթացքում դեսպանը գոհունակություն է հայտնել վերջին տարիներին Հայաստանի ու Մոնակոյի միջև շփումների և բարեկամական հարաբերությունների ամրապնդման կապակցությամբ՝ շնորհակալություն հայտնելով Մոնակոյի իշխանությունների կողմից Հայաստանին և հայկական մշակույթին ցուցաբերվող ուշադրության համար։

Դեսպանը զրուցակիցներին է ներկայացրել հարավկովկասյան տարածաշրջանում ընթացող գործընթացները՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի կողմից շուրջ երկու ամիս շարունակ Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման փաստի և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա։

ՀՀ դեսպանություն Ֆրանսիայում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728