Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք մասնագետը կանխատեսում է նոր երկրաշարժներ Թուրքիայում

Մարտ 03,2023 19:55 Share

Թուրք դոկտոր, երկրաբան  Նաջի Գյորուրը թուրքական «FOX TV»-ի եթերում խոսել է փետրվարից Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժների մասին։

Նա հայտնել է, որ երկրի մի շարք հատվածներում երկրաշարժի վտանգը դեռ խիստ բարձր է։ Մասնավորապես, Մարմարա ծովում, Էրզինջանի և Քարլովայի միջև ընկած տարածքում և Փյուլյումյուր շրջանում սպասվում են երկրաշարժներ մինչև 7․4 մագնիտուդ հզորությամբ։

Մասնագետը նշել է․ «Չորումը գտնվում է Հյուսիսային Անատոլիայի խզվածքի գծում: Ամբողջ այս գոտին, ամբողջ Թուրքիան և նույնիսկ աշխարհի ամենաակտիվ գոտին այս գոտու մեջ է գտնվում, որը կարող է մեծ երկրաշարժներ առաջացնել»:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Քահրամանմարաշ կենտրոնով տեղի ունեցած երկու խոշոր երկրաշարժներն ու դրանց հետևած հազարավոր հետցնցումները վերջին տվյալներով խլել են 45000-ից ավել մարդու կյանք։

Աղբյուր`    Ermenihaber.am/Haberler.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031