Լրահոս
Օրվա լրահոսը

Թիմ ընկերությունների խումբը ձեռք է բերել «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցը

Մարտ 06,2023 19:07

6 մարտի, 2023 թ, Երևան «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցի նոր սեփականատեր է դարձել Թիմ ընկերությունների խումբը․ այս մասին հայտնել են իտալական Ռենկո ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Անդրեա Դելլասանտան և Թիմ ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանն այսօր կայացած մամուլի ասուլիսին։

Ամփոփելով նախորդ 25 տարիներին հյուրանոցի գործունեությունը՝ Անդրեա Դելլասանտան նշեց, որ այն Ռենկոյի պատմության մեջ նշանակալի դեր ունի։

«1998-ին հյուրանոցը ձեռք բերելուց հետո մենք նախաձեռնեցինք դրա վերակառուցումը՝ պահպանելով այն նախնական տեսքը, որն ունեցել էր այս պատմական շենքը։ Այս գործարքով հյուրանոցի պատմության մեջ նոր էջ է բացվում»։

2004 թվականին «Երևան» հյուրանոցը դարձել է «Գոլդեն Թուլիփ» հյուրանոցային ցանցի անդամ, իսկ 2013-ից մինչև 2016 թվականը միացել նույն ընտանիքի «Ռոյալ Թուլիփ» բարձրակարգ հյուրանոցների ցանցին որպես 5-աստղանի հյուրանոց և վերանվանվել «Ռոյալ Թուլիփ Գրանդ Հոթել Երևան»։ 2016 թվականից մինչ օրս հյուրանոցը մաս է կազմում Small Luxury Hotels of the World ցանցին և կոչվում «Գրանդ Հոթել Երևան»։

««Երևան» հյուրանոցը 95 տարի եղել է մեր մայրաքաղաքի խորհրդանիշը և այդպես էլ կմնա՝ շարունակելով ծառայել այն նպատակին, որի համար կառուցվել է։ Մենք անելու ենք ամեն ինչ հյուրերի բացառիկ փորձառությունն ապահովելու և նրանց երևանյան հանգիստը հիշարժան ու հաճելի դարձնելու համար»,- իր խոսքում ասաց Թիմ ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ հավելելով, որ սեփականատիրոջ փոփոխությունից հետո հյուրանոցի անձնակազմի փոփոխություն չի նախատեսվում։

Նշենք, որ երկու ընկերությունների միջև գործարքն իրականացվել է Ակբա բանկի ֆինանսավորմամբ։

Թիմ ընկերությունների խմբին են պատկանում նորարարական, ինժեներական ու տեխնոլոգիական լուծումներ առաջարկող Team Telecom Armenia, Team Systems, Team Solutions, TeamPay ընկերությունները, ինչպես նաև Buy.am առցանց մոլը։

 

Հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031