Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանին վիրավորելու համար Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք պատգամավորի նկատմամբ հետաքննություն է սկսվել

Մարտ 09,2023 16:49 Share

Ermenihaber. Թուրքիայում շարունակում են հետապնդումները ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախկին պատգամավոր Ջենան Քաֆթանջըօղլուի նկատմամբ:

Այս անգամ նրա նկատմամբ հետաքննություն է սկսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասին հնչեցրած խոսքերի համար, որոնք որակվել են որպես վիրավորանք։

Ստամբուլի դատախազությունը հետաքննություն է սկսել նրա նկատմամբ Թուրքիայի նախագահի դատական հայցի հիման վրա:

Քաֆթանջըօղլուի նկատմամբ կան բազմաթիվ դատական վարույթներ, այդ թվում Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների համար: Իշխանամետ լրատվամիջոցներում նրան հաճախ անվանում են «Թուրք ազգի դավաճան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել