Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնանորոգվել է Երևանի թիվ 82 մանկապարտեզը

Մարտ 10,2023 18:07

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվել է թիվ 82 մանկապարտեզը: Փոքրիկների համար ստեղծված պայմաններին ծանոթացել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը: 80-ական թվականներին հիմնադրված նախակրթարանը երբևէ չէր հիմնանորոգվել:

Ծրագրի շրջանակում իրականացվել են ջերմամեկուսացման աշխատանքեր, տեղադրվել են ջեռուցման և օդափոխության նոր համակարգեր, արդիականացվել են ջրամատակարարման և կոյուղու ցանցերը: Նախագիծն, ի դեպ, հնարավորություն է տվել կրկնապատկել գործող խմբերի թիվը. չորսի փոխարեն այսուհետ մանկապարտեզը կաշխատի ութ խմբով և  կընդունի շուրջ 240 փոքրիկի:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հիմնանորոգումից հետո շահագործման է հանձնվել նաև Երևանի թիվ 179 դպրոցի ֆուտբոլի դաշտը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031