Լրահոս
Օրվա լրահոսը

Կանանց Հայաստանի հավաքականը պատրաստ է բռնցքամարտի աշխարհի առաջնությանը

Մարտ 11,2023 18:19

Հնդկաստանի մայրաքաղաքում մարտի 16-ից 27-ը կայանալիք կանանց աշխարհի առաջնությանը նախապատրաստվող բռնցքամարտի Հայաստանի կանանց ազգային հավաքականը գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի ղեկավարությամբ վաղը վերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնի «Օլիմպավանում» իսկ հաջորդ օրն առավոտյան կմեկնի Դելի:

Մեր կանանց ընտրանին ներկայացված է լինելու վեց մասնակցով. 48 կգ՝ Գայանե Տեր-Բարսեղյան, 51 կգ՝ Անուշ Գրիգորյան, 54 կգ՝ Եկատերինա Սիչեւա, 60 կգ՝ Էլիդա Քոչարյան, 63 կգ՝ Սոնա Հարությունյան, 70 կգ՝ Անի Հովսեփյան:

Դատելով աղջիկների պատրաստվածության աստիճանից եւ մարզավիճակից՝ նրանք, ինչպես ասում են, «նվեր չեն լինելու» եւ յուրաքանչյուրը հնարավորությունների առավելագույն չափով պայքարելու է մեդալի համար:

Հայաստանի պատվիրակության ղեկավարը  Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գասպարյանն է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031