Լրահոս
Օրվա լրահոսը

«Արդյո՞ք մանկավարժը, ով գիտի թե Բեթհովենի 28-րդ սոնատը որ թվականին է գրված, համարվում է հարուստ մեթոդներով «Զինված» դաշնամուրի մասնագետ». Արտյոմ Հարությունյան

Մարտ 15,2023 23:23
dashnakahar

էջմիածնի Ս.Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի տնօրեն Արտյոմ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ինքս լինելով դաշնակահար, կիսում եմ բազմաթիվ երաժշտական դպրոցների դաշնամուրային բաժնի մանկավարժների մտահոգությունը՝ ԿԳՄՍ Նախարարության եւ ԳԹ Կենտրոնի «Դաշնամուր մասնագիտության Կամավոր ատեստավորման»  թեստային ձեւաչափի հետ կապված։

Ոչ մի կերպ հիմնավորված եւ արդարացված չէ նշված մասնագիտացման ատեստավորումն իրականացնել թեստային ճշգրիտ հարցուպատասխաններով եւ նշված գրականության ցանկով (Օգտագործված ցանկում շատ քիչ տեղ է զբաղեցնում նեղ մասնագիտական եւ մեթոդական գրականությունը եւ հիմնականում օգտագործված է ընդհանուր երաժշտական կամ սոլֆեջիո եւ հարմոնիա առարկաներին վերաբերող գրքեր)։

Կարճ ասած, արդյո՞ք մանկավարժը, ով գիտի թե Բեթհովենի 28-րդ սոնատը որ թվականին է գրված, համարվում է հարուստ մեթոդներով «Զինված» դաշնամուրի մասնագետ։

Առաջիկայում՝ դաշնամուրի մասնագետներով հանդես կգանք հանրային քննարկում իրականացնելու առաջարկով, որ մասնագիտական առումով հասկանանք ոլորտային բացերն ու լուծումներ առաջարկենք գերատեսչությանը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031