Լրահոս
Օրվա լրահոսը

Առայժմ մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ՝ Եվրոպայի առաջնությունում

Մարտ 19,2023 14:53

Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը հաջող է հանդես գալիս: Մեր տղաներից երեքը արդեն բարձրացել է պատվո պատվանդան, եւս չորսը պայքարը շարունակում է մեդալի համար:

Մեկնարկային օրը մրցագորգ մտած մեր ըմբիշներից  Հայկ Պապիկյանը արծաթե մեդալ է նվաճել 70 կգ քաշային կարգում: Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել գերծանր քաշային կարգում: Կիսաեզրափակչում Մարտին Սիմոնյանը պարտվել էր ուկրաինացուն եւ վերջինը եզրափակչում գոտեմարտելու է բուլղարացու հետ: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը, կիսաեզրափակչի մյուս մենամարտի վերջում ադրբեջանցու եւ վրացու  միջեւ ծեծկռտուք է սկսվել: Երկուսն էլ որակազրկվել են եւ հայ ըմբիշը անցել է կիսաեզրափակիչ, որտեղ հասկանալի է վրացուն չի թույլատրվել մրցագորգ բարձրանալ: Հետեւաբար, բրոնզե մեդալը բաժին է հասել Մարտին Սիմոնյանին:

Երրորդ մրցանակային տեղի համար սկզբունքային գոտեմարտ է ընթացել 57 կգ քաշային կարգում, որտեղ մեր Էդիկ Հարությունյանի մրցակիցը ադրբեջանցի Նուրադդին Նովրուզովն է եղել: Հայաստանցին ամբողջ գոտեմարտի ընթացքում մեծ առավելություն ուներ ու ամեն ինչ գնում էր նրան, որ գոտեմարտը ժամանակից շուտ է ավարտվելու: Առաջին մրցափուլում, երբ Էդիկն առջեւում էր 7:2 հաշվով, ադրբեջանցին փորձել է չթույլատրվող գործողությամբ վնասել Էդիկի ոտքը, սակայն գորգի եւ կողային մրցավարները հասցրել են կանխել: Բարեբախտաբար, վնասվածք չի եղել եւ հայ ըմբիշը արդեն երկրորդ մրցափուլի առաջին իսկ վայրկյաններին հաշիվը դարձրել է 13:2 եւ ժամանակից շուտ բացահայտ առավելությամբ հաղթանակ է տարել:

Այսպիսով, առաջին օրվանից հետո Հայաստանի հավաքականը ունի մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ:

Այսօր 61 կգ քաշային Մեժլում Մեժլումյանը եւ 86 կգ՝ Կնյազ Իբոյանը գոտեմարտելու են չեմպիոնական ոսկու համար, իսկ Մենուա Յարիբեկյանը՝ 74 կգ եւ Սերգեյ Սարգսյանը՝ 92 կգ, սփոփիչ գոտեմարտ են անցկացնելու, որը հաղթահարելու դեպքում կպայքարեն արդեն բրոնզե մեդալի համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031