Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Առաջին Հայկական ճակատը քայլերթով հասավ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտ (ֆոտոշարք)

Մարտ 25,2023 20:30

ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի Հայաստան-Թուրքիա հանդիպմանն ընդառաջ «Առաջին հայկական ճակատ» (FAF) երկրպագուների բանակը մայրաքաղաքի Արամ Խաչատրյանի արձանի մոտից քայլերթով հասավ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ։

«Սա ճակատամարտ է մարզադաշտում։ Եվ մենք բոլորս պետք է միասնաբար աջակցենք Հայաստանի ազգային հավաքականին»,- ասում են FAF ընտանիքի անդամները։ FAF-ի մարզային  ակտիվիստները հատկապես այս հանդիպման համար նախապատրաստական ծավալուն աշխատանք են կատարել եւ այսօրվա երթին մասնակցում էին Հայաստանի տարբեր վայրերից ժամանած ֆուտբոլասերների մեծաթիվ խմբեր։

Հայաստանի եւ Արցախի դրոշների մեջ նկատվեց նաեւ Լեհաստանի դրոշը։ Պարզվեց՝ մենք կողմնակիցներ ու երկրպագուներ ունենք նաեւ Լեհաստանում։ Նրանք հատուկ Հայաստան-Թուրքիա խաղին ներկա լինելու եւ մեր ազգային հավաքականին ոգեւորելու նպատակով են եկել Երեւան։ «Ես բավականին շատ հայ եղբայրներ ունեմ ինչպես մեր երկրում, այնպես էլ Հայաստանում եւ երկրորդ անգամ եմ եկել ձեր ընտրանուն երկրպագելու»,-Aravot.am-ին ասաց Լուկաշ Պատցտվան։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031