Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեն Սիմոնյանի արարքը անարգանք և խուլիգանության դրսևորում է Ազգային ժողովի, պետության նկատմամբ․ Մանե Թանդիլյան

Ապրիլ 02,2023 20:08

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը

Երևանի կենտրոնում, օրը ցերեկով, քաղաքացիների, մայրաքաղաքի հյուրերի ներկայությամբ, ԱԺ նախագահը թքում է քաղաքացու վրա՝ թիկնապահների աջակցությամբ։

Երևանը սիրելը ժապավեններ կտրտել չէ, այլ նախ և առաջ պետք է ունենալ տարրական հարգանք Երևանի, երևանցու, երևանյան միջավայրի նկատմամբ, որը որևէ տեղ գրված չէ։

Արարքը անարգանք և խուլիգանության դրսևորում է Ազգային ժողովի, պետության նկատմամբ։
Պաշտոնը հավերժ չէ, մեկ օր առանց թիկնազորի եք փողոց դուրս գալու։ Պատրաստ եղեք այդ օրերին էլ քաղաքացիների հանդիպելու։
Նման միջադեպերը ամրապնդում են այն իրողությունը, թե ինչքան է գործող իշխանությունը իրեն հեռացրել հայրենիքից, քաղաքից, քաղաքացուց։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Դաշնակցականին, իրմէ երկու անգամ մեծ, երեք հատ գոմէշներ ձեռքերը պիտի բռնեն, որպէսզի գոմէշապետը, քաջաբար, վրան թքնէ:

    Եւ այս առիթը շահագործելով, հերոսաբար մեյտան պիտի իջնեն այլազան կարծեցեալ «ընդդիմադիրներ». որոնցմէ ոմանք, նոյնիսկ ծանօթ հակադաշնակցականներ են:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930