Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցի Նանա Հայրումյանը և Բաբելոնի կախովի այգիները

Ապրիլ 03,2023 00:25

Այսօր  UWC Dilijan- ի միջազգային դպրոցում տեղի ունեցավ «Հուսով եմ, որ մինչ երեկո» խորագրով վիզուալ արվեստի ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին մասնակցում են UWC Dilijan-ն այս տարի ավարտող 21 ուսանող` 26 երկրից: Ավարտողների շարքում էր նաև արցախցի Նանա Հայրումյանը, որը դպրոց էր ընդունվել պատերազմից հետո:

Նրա ավարտական աշխատանքները իրենցից ներկայացնում էին ճարտարապետական կառույցներ` կապված մանկության հիշողությունների հետ: «Պատերազմի օրերին, երբ ուսումնական գործընթացը խաթարվել էր, որոշում ընդունեցի ընդունվել UWC Dilijan, որի համար հպարտ եմ: Վիզուալ արվեստի առարկան իր տեսակով եզակի և հարստացնող է, քանի որ ստեղծագործական գործընթացը ոչ միայն գեղագիտական հաճույք է պատճառում, այլև ծառայում է որպես անգիտակցական միջոց՝ պայքարելու անցյալի փորձառությունների հետ:

Առաջադիմելով իմ գեղարվեստական ճանապարհորդության մեջ՝ այն հասցրի սպեկտրումի նոր բարձունքների, որտեղ ճարտարապետությունը և դրա տարրերը ավելի շուտ գործիք դարձան իմ նախկին փորձառությունների արտահայտման համար: Ճարտարապետության հանդեպ իմ սերը ոգեշնչում է ինձ երազել, տեսնել ու երևակայությունս շոշափելի ձևերի՝ քանդակների ու գծագրերի վերածել: Ահա այս ավարտական աշխատանքս պատկերում է Բաբելոնի կախովի այգիները: Այն ինձ հիշեցնում է իմ մանկությունը, քանի որ տատիկս մշտապես ինձ պատմում էր աշխարհի յոթ հրաշալիքների մասին: Այդ պատմություններից ամենատպավորիչը հենց կախովի այգիների մասին էր: Իմ ցուցահանդեսում ուսումնասիրված հայեցակարգերի շրջանակն ընդգրկում է ճարտարապետության ավանդական սկզբունքներից, երազների և պատմվածքների կախարդական տիրույթից մինչև մանկության և անցյալի հիշողություններ»,- նշեց Նանան: Նա նաև հավելեց, որ պատրաստվում է կրթությունը շարունակել ամերիկյան բուհերից մեկում:

 

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930