Լրահոս
Օրվա լրահոսը

UWC Դիլիջանի միջազգային դպրոցում բացվել է ուսանողների աշխատանքների ամենամյա ցուցահանդեսը (ֆոտոշարք)

Ապրիլ 03,2023 00:14

Ամենամյա կազմակերպվող ցուցահանդեսին յուրաքանչյուր տարի մասնակցում են UWC Դիլիջանն ավարտող ուսանողները։ Այս տարի նրանք ներկայացնում են հետևյալ երկրները` Հայաստան, Ռուսաստան, Պորտուգալիա, ԱՄՆ, Կուրակաո, Նեպալ, Իտալիա, Քենիա, Սլովակիա, Էստոնիան, Բանգլադեշ, Միացյալ Թագավորություն, Լեհաստան, Բելգիա, Եթովպիա, Գերմանիա, Ֆիլիպիններ, Թայվան, Նիդերլանդներ, Բելառուս և Բութան: Առաջին անգամ միջոցառման ընթացքում ցուցադրվեցին նաև UWC Dilijan-ի ուսուցիչների գործերը:

UWC Դիլիջանի արվեստի ֆակուլտետի ղեկավար Յարոսլավ Զաբավսկին Aravot.am-ի հետ զրույցում բարձր գնահատեց ուսանողների ներկայացրած աշխատանքները։  Նա  նշեց, որ ցուցահանդեսի նպատակն է  խրախուսել երկխոսությունը և բացահայտել արվեստի տեղն այսօրվա փխրուն աշխարհում: «Ես արդեն 7 տարի է աշխատում եմ այս դպրոցում և պետք է նշեմ, յուրաքանչյուր տարի դրանք տարբերվում են իրենց առանձնահատկությամբ: Չնայած որ բոլոր ուսանողների աշխատանքները չեն, որ ուղղակիորեն կապված են Հայաստանի կամ Դիլիջանի հետ՝ հաճելի է գիտակցել, որ հենց այստեղ են նրանք ոգեշնչվել և ստեղծագործել:

Հետևաբար, Դիլիջանն իր ուրույն տեղն ու նշանակությունն ունի մեր երիտասարդ արվեստագետների սրտում: Երբ քննարկում էինք ցուցահանդեսի անվանումը, «Հուսով եմ, այս գիշեր»-ը սկզբում հնչեց որպես հումորային մեկնաբանություն առաջադրանքների ներկայացման ուշացման վերաբերյալ: Սակայն քննարկման արդյունքում մենք եկանք այն եզրահանգմանը, որ այն իսկապես ամփոփում է ավելի լավ ապագա և աշխարհ ունենալու մեր միասնական ցանկությունը՝ հույս ունենալով, որ այն իրականություն կդառնա շուտով` մինչ երեկո»,- հավելեց Զաբավսկին:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930