Լրահոս
Օրվա լրահոսը

«Խելոք նստի տե՜ղդ, ծաղրածու»․ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը՝ Էդգար Ղազարյանին

Ապրիլ 04,2023 12:30

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն գլխավոր դատախազի գործող տեղակալ Անահիտ Մանասյանն է, իսկ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ Հայաստան խմբակցությունների թեկնածուն՝ Էդգար Ղազարյանը։

Էդգար Ղազարյանի ելույթի մեկնարկն ընդհատվեց այն բանից հետո, երբ նա իշխանությանն անվանեց «հանցավոր խմբակ»։ ՔՊ-ականները վրդովվեցին եւ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանից պահանջեցին կարգի հրավիրել նրան։

Էդգար Ղազարյանը ելույթը շարունակելիս նմանօրինակ բնորոշում հնչեցրեց, օգտագործեց «հանցավոր» արտահայտությունը, ինչից մթնոլորտը կրկին լարվեց։

Տեւական ժամանակ բղավոցները չէին դադարում։ «Հրապարակներում գոռում ես, գիտես էտ ա, որ կա՞։ Խելոք նստի տե՜ղդ»,-բղավեց ՔՊ-ից Արթուր Հովհաննիսյանը։

Իշխանական պատգամավորները սլաքներն ուղղեցին Թագուհի Թովմասյանին՝ հրամայելով կատարել իր պարտականությունները եւ կարգի հրավիրել թեկնածուին։

«Չբղավեք իմ վրա»,-իր հերթին ասաց Թագուհի Թովմասյանն Արթուր Հովհաննիսյանին։

Վերջինս, նկատի ունենալով Ղազարյանին, բղավեց․ «Սա ծաղրածու է, խայտառակություն, դուրս հրավիրեք։ Ընդդիմության այս թեկնածությունը ծաղրում է ՀՀ-ում մարդու իրավունքները։ Այդ բեռը դրել են Թագուհի Թովմասյանի վրա, իսկ իրենք չկան։ Երեւի հիմա մի տեղ նստած՝ պոպկորնով նայում են սա»։

«Ապացուցեք դե, որ ես հանցագործ եմ»,-իր հերթին բորբոքված բղավում էր ՔՊ-ի պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ դիմելով Էդգար Ղազարյանին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930