Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավաքե՜ք ձեր թեկնածուին»․ ՄԻՊ թեկնածության հարցը՝ լարված մթնոլորտում

Ապրիլ 04,2023 11:59

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն գլխավոր դատախազի գործող տեղակալ Անահիտ Մանասյանն է, իսկ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ Հայաստան խմբակցությունների թեկնածուն՝ Էդգար Ղազարյանը։

Վերջինս նիստի ժամանակ ցանկացավ հայտարարություն անել․ «ՔՊ-ի կողմից ՄԻՊ պաշտոնում առաջադրված թեկնածուն չի համապատասխանում ՀՀ սահմանադրության 192 հոդվածի 2-րդ կետի․․․»։ ՔՊ-ի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը նրան ընդհատեց ու դիմեց նիստը վարող, հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին․ «Թեկնածուն ունի հիմնական ելույթի ժամանակ, խնդրում եմ ապահովել ընթացակարգը։ Նա հիմա չունի ելույթի իրավունք»։

«Ինձ հրամաններ մի տվեք»,-ասաց Թագուհի Թովմասյանը։

Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց․ «Ընդդիմությունից միայն Թագուհի Թովմասյանն է ներկա, որեւէ այլ պատգամավոր չկա, դուք ո՞նց եք ընտրվելու այս պաշտոնում առհասարակ։ Հիմա նրանք չկան։ Ո՞ւր է ընդդիմությունը»։

Թագուհի Թովմասյանը պատասխանեց, որ ընդդիմությունը խորհրդարանում է՝ իր աշխատանքով զբաղված, եւ եթե ՔՊ-ի կեսը այս դահլիճում է այս պահին, ապա դա դեռ ոչինչ չի նշանակում։ Ապա Թագուհի Թովմասյանն ասաց, որ խորհրդարանական ընդդիմությունն ընդառաջել է «Միասին» քաղաքացիական-հասարակական շարժումը, որը համաձայն է Էդգար Ղազարյանին ՄԻՊ պաշտոնում առաջադրելուն։

Արթուր Հովհաննիսյանը պնդեց, որ ըստ օրենքի՝ թեկնածուին առաջադրում են ԱԺ խմբակցությունները, իսկ ՔՊ-ն 71 պատգամավոր ունի։ «Ցավոք»,-արձագանքեց Էդգար Ղազարյանը։ «Իյա․․․իյա ու բա, ռեպլիկ մի արեք իմ խոսելու ընթացքում»,-պատասխանեց Արթուր Հովհաննիսյանը։ Նա կարծիք հայտնեց, որ Էդգար Ղազարյանի փոխարեն ինքը վեր կկենար ու կգնար այստեղից։

Ապա Թագուհի Թովմասյանը ներկայացրեց Էդգար Ղազարյանի կենսագրությունը, ինչից հետո ՔՊ պատգամավոր Գեւորգ Պապոյանը կարծիք հայտնեց, որ այդ տեքստում նարցիսիզմով տառապող մարդու տպավորություններ կան, իսկ այդպիսի մարդ դահլիճում մեկն է։

«Ավարտեցի՞ր ելույթդ»,-հարցրեց Էդգար Ղազարյանը։ Արթուր Հովհաննիսյանին դուր չեկավ, որ նա պատգամավորին «դու»-ով դիմեց։ «Հավաքեք ձեր թեկնածուին»,-բարձր տոնով ասաց նա՝ դիմելով Թագուհի Թովմասյանին։

Մթնոլորտը կրկին լարվեց։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930