Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեզուն կկտրեմ նրա, ով ժողովրդի հեղափոխությունը կանվանի ադրբեջանաթուրքական»․ Արթուր Հովհաննիսյանը սպառնաց

Ապրիլ 04,2023 12:38

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է ՄԻՊ թեկնածու առաջադրելու հարցը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն գլխավոր դատախազի գործող տեղակալ Անահիտ Մանասյանն է, իսկ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների թեկնածուն՝ Էդգար Ղազարյանը։

Մթնոլորտը կրկին թեժացավ այն բանից հետո, երբ 2018թ․-ին կատարվածը Էդգար Ղազարյանը որակեց «ադրբեջանաթուրքական հեղափոխություն»։ Բղավոցները չէին դադարում։ «Ո՞ւմ ասիր, արա՜։ Ո՞վ ես դու, արա՜, որ ժողովրդի հեղափոխությունն անվանես ադրբեջանաթուրքական»,-բղավեց ՔՊ-ի պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը եւ հավելեց,-«Լեզուն կկտրեմ նրա, ով այդպես կասի։ Համարեք սպառնալիք»։

Նիստը վարող Թագուհի Թովմասյանն առաջարկեց ներողություն խնդրել, սակայն Էդգար Ղազարյանը պարզաբանեց, որ ոչ թե ժողովրդին նկատի ունի, այլ կատարվածի շահառուին։

Բղավոցներն ու վիրավորանքները վերսկսեցին, եւ ՔՊ-ն Արթուր Հովհաննիսյանի առաջարկով դուրս եկավ դահլիճից։ «Հիվանդ մարդ է», «դավաճանը դու ես այ թուրք»,-ասում էին նրանք։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930