Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանը զորքեր է հավաքել Նախիջևանի տարածքի մոտակայքում և մենք պատրաստ ենք պատերազմել այդտեղ». ադրբեջանցի պատգամավոր

Ապրիլ 04,2023 13:45

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ադրբեջանի իշխող ուժի պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը հայտարարել է. «Իրանը զորքեր է հավաքել Նախիջևանի տարածքի մոտակայքում և մենք պատրաստ ենք պատերազմել այդտեղ: Ադրբեջանը հիմա 90-ականների Ադրբեջանը չէ։ Այսօր Ադրբեջանը ուժեղ պետություն է՝ ուժեղ առաջնորդով։ Մենք էլ ունենք բավարար ուժ և հզորություն»։

Մեկ էլ պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն էլ առաջարկել է թուրքական F-16 կործանիչներ տեղադրել օկուպացված Կովսականում (Զանգելան)՝ «ռազմական սադրանքների և ահաբեկչական գործողությունների հակված իրանական մոլլաների ռեժիմին զսպելու համար»:

Ադրբեջանն իրեն այնպես է պահում կարծես Իրանը որևէ քայլ ու գործողություն է արել Ադրբեջանի դեմ, դեռ տեղի չունեցած զորավարժություններից են այսպես ոգևորվել, իսկ դրանց կայացման դեպքում ինչպիսի՞ առաջարկներ կհնչեն Բաքվից:
Ուշագրավն այն է, որ Ադրբեջանը տարեկան մոտ հարյուր անհատական ու համատեղ զորավարժություններ է անում, այդ թվում՝ Իրանի հետ սահմանին, բայց դա կարծես թե իրենց կարելի է, իսկ Իրանը երբ անում է, ուրեմն «ահաբեկչական հակումներ» ունի:

Իրանը կարևոր զսպիչ գործոն է Ադրբեջանի ագրեսիայի համար, ուստի Բաքվում իրար են խառնվել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930