Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետարանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ին նվիրաբերեց 150 հատ Zhongtong և թվով 87 հատ MAN ավտոբուսներ

Ապրիլ 04,2023 15:12

Երևանի քաղաքապետարանը «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ին նվիրաբերեց նոր ներկրված 150 հատ Zhongtong bus LCK6860HGN մակնիշի և  87 հատ MAN LION’S CITY 12C մակնիշի ավտոբուսներ։ Այս որոշումը 45 կողմ ձայնով ընդունվեց այսօր Երևանի ավագանու արտահերթ նիստում:

Զեկուցմամբ հանդես եկող քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արևշատյանը (լուսանկարում) հավաստիացրեց, որ գույքը հանձնելուց հետո ընկերությունն իրականացնելու է մաքսազերծման և ճանապարհային ոստիկանության ձևակերպման աշխատանքները:

Որոշման ընդունումը պայմանավորված է Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցի ներդրման գործընթացով, որը իրականացնելու է «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն։

Նախատեսվում է քաղաքային տրանսպորտի 29 ավտոբուսային երթուղիները համալրել նոր շարժակազմով և ավելացնել ավտոբուսային երթուղիների քանակը՝ միաժամանակ ավելացնելով ուղևորափոխադրումների ծավալը և ստեղծելով նոր աշխատատեղեր:

Միաժամանակ, հիշյալ ավտոբուսների մասով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից ՀՀ կառավարություն է ներկայացվել հայտ՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի նկատմամբ ներմուծման մաքսատուրքից ազատելու վերաբերյալ։ Ճանապարհային ոստիկանությունում ավտոբուսների համապատասխան հաշվառումն ու գրանցումներն իրականացվելու են կրկին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի ապրիլի 3-ի գործակարգավարական նիստի ընթացքում քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը տեղեկացրեց, որ մինչև ապրիլի 15-ը շահագործման կհանձնվեն նոր ներկրված ավտոբուսներից շուրջ 40-ը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930