Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գրիգորյանն ու Էդմոնդո Չիրիելին կարևորել են Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան

Ապրիլ 04,2023 20:40

Ապրիլի 4-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Իտալիայի Հանրապետության Արտաքին գործերի և միջազգային համագործակցության փոխնախարար Էդմոնդո Չիրիելի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը կողմերը կարևորել են Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը և դրա հետևանքներին, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը կարևորել է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը:

ԱԽ քարտուղարը շնորհակալություն է հայտնել իտալացի գործընկերներին՝ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությանն աջակցելու համար։

ՀՀ ԱԽ գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930