Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ն պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության 2 այլ զորավարժությունների

Ապրիլ 07,2023 11:11

ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ապրիլի 6-ին Պենտագոնի կայքում «Defender 2023» բազմազգ զորավարժության մասին հաղորդագրության մեջ մասնակից երկրների ցուցակում նշված էր նաեւ Հայաստանը: Որոշ ժամանակ անց, սակայն, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը խմբագրեց հաղորդագրությունը, և Հայաստանն այլեւս մասնակիցների ցանկում ներառված չէր: Պարզաբանում ստանալու համար «Արմենպրես»-ը դիմել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանին։

Հարց. Երեկ ԱՄՆ պաշտպանական գերատեսչության կայքում «Defender 2023» բազմազգ զորավարժության մասին հաղորդագրության մեջ մասնակից երկրների ցուցակում նշված էր նաեւ Հայաստանը: Որոշ ժամանակ անց Պենտագոնը խմբագրեց հաղորդագրությունը, և Հայաստանն այլեւս մասնակիցների ցանկում ներառված չէր: Վերջիվերջո, ՀՀ ԶՈւ-ն մասնակցելո՞ւ է այդ զորավարժությանը:

Պատասխան․ ՀՀ պաշտպանության նախարարությունը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930