Լրահոս
Այց՝ բանակային դիրք
Օրվա լրահոսը

65 պատգամավոր կողմ է քվեարկել Մհեր Սահակյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելուն

Ապրիլ 12,2023 11:48 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայտնել էինք, որ ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ներկայացրել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի հանդեպ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը։

Պատգամավորների փակ քվեարկության արդյունքներն այսօր հրապարակվեցին լիագումար նիստի ընթացքում։

Ինչպես հայտնեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը, ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 65 պատգամավոր։ 65-ն էլ կողմ են քվեարկել Մհեր Սահակյանի հանդեպ հանրային քրեական հետապնդում հարուցելու հարցին։

Մհեր Սահակյանի դիրքորոշումը միջնորդագրի վերաբերյալ՝ այստեղ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: