Լրահոս
Օրվա լրահոսը

«Տավուշում հաշվեցի 10 ադրբեջանական ռադիոալիքներ, որոնք հասանելի են»․ Գառնիկ Դանիելյան

Ապրիլ 13,2023 15:17

«Օրերս Տավուշի մարզում հաշվեցի 10 ադրբեջանական ռադիոալիքներ, որոնք հասանելի են։ Զուգահեռ միայն մեկ հայկական ռադիոալիք է հասանելի, այն էլ ոչ բավարար։ Այս առիթով մշտադիտարկում արե՞լ եք։ Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի մեր ռադիոալիքներն ավելանան, եւ բնակչությունը հնարավորություն ունենա ադրբեջանաթուրքական քարոզչությունը չլսելու»,-ԱԺ 8-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստում այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2022թ․-ի  գործունեության մասին տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Տիգրան Հակոբյանն արձագանքեց, որ հարցը կարեւոր է․ «Այն լուծման խնդիր ունի, բարդ է շատ։ Սահմանը պատից չէ։ Ցանկացած մոտ գտնվող հաղորդակ  Ադրբեջանից կարող է ներթափանցել եւ լսելի լինել մեր սահմանամերձ համայնքներում։ Նույնը եւ Գյումրիից մեր ալիքները լսելի են Թուրքիայում մինչեւ 50-60 կմ։ Մի ժամանակ Իրանի դեսպանորդն ինձ բողոքեց, որ թշնամական համարվող երկրի հաղորդումներն են իրենց հասանելի։ Սրա լուծումը չկա։ Սահմանամերձ շրջաններում լսվում է, եթե հաղորդակները շատ հզոր են։ Մենք չենք հասցեատերը, այլ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը։ Որքան գիտեմ՝ լուրջ տեխնիկական միջոցներ են գնելու, որպեսզի խնդիրը վերջնական փորձեն լուծել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930