Լրահոս
Օրվա լրահոսը

Վթարի հետևանքով ՊՆ զորամասի սանիտարական մեքենան ու բեռնատարը ձորն են ընկել․ լրացված

Ապրիլ 13,2023 23:40

Shamshyan.com–ը հաղորդում է․ «Այսօր՝ ապրիլի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում՝ Լոռու մարզի բնակիչ, 27-ամյա Հայկ Ս․-ն իր վարած «ՏHААNXI» բեռնատարով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 181 կմ-ին բախվել է առջևից համընթաց երթևեկող Արարատի մարզի բնակիչ, 38-ամյա Ազատ Հ․-ի վարած GAZ-22 177 սանիտարական ավտոմեքենային։

Վթարի հետևանքով Հայկ Ս․-ն և GAZ-22 177-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ 39-ամյա Էդգար Ծ․-ն և 37-ամյա Գոռ Կ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի «Աղիտուի» զինվորական հոսպիտալ։

Բախման հետևանքով երկու ավտոմեքենաները, բախվել են գազատար խողողովակներին, կոտրել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդներից Ազատ Հ․-ն ծառայում է ՀՀ ՊՆ համար N զորամասում՝ որպես վարորդ, վիրավորներից Էդգար Ծ.-ն և Գոռ Կ.-ն ծառայում են ՀՀ ՊՆ համար N զորամասում՝ որպես բուժակ»։

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյան ավելի ուշ հաղորդեց իր ֆեյսբուքյան էջում․ «Վթարի ենթարկված սանիտարական ավտոմեքենայի անձնակազմի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ավտոմեքենայի մեջ եղած բուժակները և վարորդն աննշան վնասվածքներ են ստացել և նույնիսկ հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել։ Ստացիոնար բուժման որևէ մեկը չի ընդունվել, ստացել են ամբուլատոր բուժօգնություն»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930