Լրահոս
Օրվա լրահոսը

«Եղել են դեպքեր, երբ մարդը չի իմացել, որ տվյալ դեղի մեջ կա հոգեմետ նյութ»․ առողջապահության նախարար

Ապրիլ 19,2023 15:29

ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի կատարման 2022թ․-ի ընթացքի մասին զեկույցի քննարկման ժամանակ այսօր ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հիշեցրեց կառավարության այն որոշումը, որով թույլատրվել է տարվա մեջ մեկ անգամ երեք փաթեթի չափով փոստային առաքմամբ ՀՀ ներմուծել մեր երկրում չգրանցված դեղամիջոցներ, եւ զուգահեռ իրականությունում թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ահագնացող տեմպ է հավաքում։

Անահիտ Ավանեսյանը նախ նշեց, որ մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով ՀՀ-ն չունի դեղորայքային ապահովվածության 100%-ոց բավարարում, ուստի կարեւոր է, որ կառավարությունը թույլատրեց սեփական կարիքների համար սահմանափակ թվով դեղամիջոցներ ներմուծել ՀՀ․ «Առաջ այդ պահանջարկը բավարարվում էր՝ խնդրելով բարեկամին, որ բերի Երեւան թռնելիս։ Բայց սա չի նշանակում, որ ՊԵԿ-ի գործիքակազմը թմրանյութերի դեմ պայքարի շրջանակում չի գործում։ Կան շատ քրեական գործեր այն դեպքերի համար, երբ ներմուծումը եղել է դիտավորյալ։ Կան նաեւ դեպքեր, երբ եղել է անզգուշություն, եւ մարդը չի իմացել, որ տվյալ դեղի մեջ կա հոգեմետ նյութ։ ՊԵԿ-ը դա կասեցրել է, այն ոչնչացվել է եւ չի մտել ՀՀ»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930