Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորն ակնարկում է, որ ըստ որոշ լուրերի՝ իշխանական շրջանակները հովանավորում են թմրանյութերի շրջանառությունը

Ապրիլ 25,2023 13:42

«Թմրանյութերի հետ կապված, միանշանակ է պարոն Խաչատրյան, բայց օդում կախված լուրերի եւ մամուլի հրապարակումների համաձայն՝ այս երեւույթը, որը լայնորեն տարածված է, ունի առերեւույթ հովանավորչություն՝ իշխանական որոշակի լծակներ ներկայացնող կամ այդպիսին ներկայացող անձանց կողմից։ Ուստի համակարգային պայքարը բոլոր անձանց եւ ուղղություններին պետք է վերաբերի՝ անկախ դիրքից եւ դերից»,-ԱԺ արտահերթ նիստում այսօր արձագանքելով թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի վերաբերյալ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հայտարարությանը՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Պատիժն ու պատասխանատվությունը շատ կոշտ պետք է լինեն»,-հավելեց Արծվիկ Մինասյանը։

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն արձագանքեց․ «Պարոն Մինասյան, եթե նման փաստեր կան, առաջարկում եմ դիմել դատախազություն։ Ես էլ իմ կողմից կաջակցեմ ձեզ այդ հարցում»։

Ապա ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն Արծվիկ Մինասյանին խնդրեց․ «Ձեզ իսկ պատկանող մամուլի հրապարակումներին կամ օդում կախված լուրերին հղում մի արեք առնվազն այս ամբիոնից։ Այլապես կհարցնենք, թե ձեր մոտ նստած մարդկանցից վերջերս ով է հրաժարվել արյան անալիզ տալուց»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930