Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր ամենամեծ գնահատանքը ձեր սաների հաջողությունն է»

Մայիս 02,2023 20:44

Պարի միջազգային օրվա շրջանակում  պարարվեստի մի շարք երախտավորներ ոլորտում ունեցած վաստակի համար ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով պարգևատրվել են ԿԳՄՍՆ Ոսկե մեդալով և պատվորգրերով:

Պարգևները հանձնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է պարարվեստի երախտավորներին մասնագիտական տոնի՝ Պարի միջազգային օրվա կապակցությամբ և նշել. «Ոլորտում հսկայական աշխատանք է արվում, և յուրաքանչյուր առիթ պետք է օգտագործվի այդ աշխատանքը գնահատելու համար»: Նախարարն ընդգծել է՝ շատ կարևոր է ոգևորել մարդկանց, քանի որ նոր վերելքներն ու հաջողությունները ծնվում են ոգևորությունից և ըստ արժանվույն գնահատվելուց:

«Ձեր գործի ամենամեծ գնահատանքը ձեր սաների հաջողությունն է։ Պետության վերաբերմունքը ևս կարևոր է՝ ընդգծելու կատարվող գնահատելի աշխատանքը և  ձեր ջանքն ու ներդրումը ոլորտի զարգացման մեջ: Վստահ եմ՝ միասին դեռ շատ անելիքներ ունենք»,- շնորհավորանքի խոսքում ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նախարարն անդրադարձել է պարի դերին հատկապես երեխաների կյանքում, քանի որ այն մանուկ հասակից կրթում է թե՛ մարմինը, թե՛ հոգին: Նա կոչ է արել հանդես գալ տարաբնույթ ծրագրերով ու նախաձեռնություններով, որոնք կմեծացնեն երեխաների սերն ու հետաքրքրությունը պարի հանդեպ: Նախարար Ժաննա Անդրեասյանը պարարվեստի ներկայացուցիչներին մաղթել է նորանոր ստեղծագործական նվաճումներ, որոնք կընդլայնեն պարարվեստի սահմանները և այն ավելի ընկալելի  կդարձնեն:

Ներկաներին շնորհավորել է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը՝ ընդգծելով. «Պարը ամենախորհրդավոր, ամենագեղեցիկ, ամենաանմեկնելի արվեստն է բոլոր արվեստների մեջ»:

Նշենք, որ Պարի միջազգային օրը նշվում է ապրիլի 29-ին:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031