Լրահոս
Օրվա լրահոսը

Չավուշօղլուն և Բայրամովը քննարկել են Վաշինգթոնում տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցությունները

Մայիս 05,2023 16:06

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն:

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ հարաբերությունների և տարածաշրջանում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ: Նախարարներն անդրադարձել են նաև մայիսի 1-4-ը Վաշինգթոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի ունեցած բանակցություններին:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031