«Ուզում եմ մի քանի խոսք ասել հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ, մի քանի արձանագրում անել: Հայաստանի Հանրապետությունը որեւէ տարածքային պահանջ չունի Ադրբեջանից: Մենք պատրաստ ենք եւ շատ հետաքրքրված ենք խաղաղության պայմանագրի կնքման հարցով»,-ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Անկարայում կայացած ասուլիսում:
«Մենք որեւէ խնդիր չենք տեսնում առեւտրային առումով տարածաշրջանը բացելու հարցում, եւ Ադրբեջանից Նախիջեւան, ինչպես նաեւ Թուրքիա բեռները եւ մարդիկ կարող են ազատ տեղաշարժվել՝ հաշվի առնելով ՀՀ օրենսդրությունը եւ ՀՀ ինքնիշխանությունը:
Նաեւ մենք մշտապես առաջարկել ենք եւ առաջարկում ենք Ադրբեջանին հայելային ետ քաշել բոլոր այն զորքերը, որ գտնվում են սահմանին: Ես գտնում եմ, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումն անհնար է առանց Թուրքիայի: Մենք մեծահույս ենք, որ Թուրքիան գործուն քայլեր կձեռնարկի այս տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































