Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Մանասյանը երեք անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին ու հաղթեց արդեն երկրորդ ռաունդում

Մայիս 05,2023 23:59

Ուզբեկստանի մայրաքաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի տղամարդկանց առաջնությունում Հայաստանն այսօր երկու ներկայացուցիչ ուներ։

Երեկոյան մրցահերթի առաջին մենամարտում 57 կգ քաշային Արթուր Բազեյանը միավորներով առավելության հասավ իրանցի Պուրյա Աբդուլմալեկիժերամեիի նկատմամբ ու կշարունակի պայքարը հաջորդ փուլում։

Ավելի ուշ Տաշքենդի մարզադահլիճում հավաքված հայ մարզասերներին եւ տրիբունաներում տեղ զբաղեցրած հանդիսականին բռնցքամարտի ողջ հմայքը ներկայացրեց 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Առաջին ռաունդի սկզբնամասում կոտդիվուարցի մրցակիցը փորձեց արագ գործողություններով վերցնել նախաձեռնությունը, սակայն մի քանի հուժկու հարվածներով Նարեկը նախ «հանգստացրեց» նրան՝ ցույց տալով, թե ով է ռինգի տերը, ապա երկրորդ ռաունդում արդեն բացահայտ առավելություն ստացավ։ Վիլիամ Մբանգի Մուկիենային առաջին հանգստից հետո  այլ բան չէր մնում, քան ռինգում հայ բռնցքամարտիկից փախչելը եւ ձեռքերը բռնելը, ինչի համար նախ նկատողություն ստացավ, ապա Նարեկը իրար հետեւից երեք անգամ նոկդաունի ենթարկեց նրան, ու ռեֆերին հարկադրված եղավ ժամանակից շուտ, արդեն երկրորդ ռաունդում դադարեցնել մենամարտը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031