Լրահոս
Օրվա լրահոսը

Մուրադ Պետրոսյանը կանգնած է եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում և առաջիններից մեկն է բարձրացրել մեր պայքարի դրոշը. Արայիկ Հարությունյան

Մայիս 14,2023 12:56
Murad Petrosyan

Ականավոր հասարակական, քաղաքական գործիչ Մուրադ Պետրոսյանի մահվան կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ցավակցական հեռագիր է հղել:

Հեռագրում ասված է.

«Խոր ցավով ու ափսոսանքով տեղեկացա Արցախի նվիրյալ զավակ, ականավոր հասարակական, քաղաքական գործիչ Մուրադ Պետրոսյանի մահվան մասին։

Մուրադ Պետրոսյանը կանգնած է եղել Արցախյան ազգային-ազատագրական շարժման ակունքներում և առաջիններից մեկն է բարձրացրել մեր պայքարի դրոշը, դարձել համաժողովրդական ընդվզման առաջամարտիկներից։ Նա իր ողջ գիտակցական կյանքը նվիրաբերել է ազգային գաղափարախոսության տարածման ու պաշտպանության վեհ գործին՝ իր անջնջելի հետքը թողնելով մեր նորագույն պատմության մեջ։

Տարբեր ժամանակահատվածներում զբաղեցնելով բարձր պաշտոններ հանրապետության օրենսդիր և գործադիր մարմիններում՝ Մուրադ Պետրոսյանը անձնվիրաբար ծառայել է իր հայրենիքին և արժանիորեն վայելել հարազատ ժողովրդի սերն ու հարգանքը։ Նրա մահը մեծ կորուստ է բոլորիս համար։

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին, գաղափարակից ու զինակից ընկերներին, մաղթում եմ բոլորին տոկունություն ու ոգու կորով։

Մուրադ Պետրոսյանի հիշատակը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ»։

Նախագահ Արայիկ Հարությունյանի հանձնարարությամբ՝ Մուրադ Պետրոսյանի հուղարկավորության համակարգման նպատակով ստեղծվել է կառավարական հանձնաժողով՝ Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի գլխավորությամբ:
Մուրադ Պետրոսյանի հոգեհանգիստը տեղի կունենա սույն թվականի մայիսի 14-ին, ժամը 18:00-ին՝ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում:

ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ  ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031