Լրահոս
Օրվա լրահոսը

Վարույթ է ընդունվել համայնքի վարչական տարածքի հողերը Ստեփանակերտի քաղաքային համայնքին փոխանցելու փաստը անտեսելու փաստով

Մայիս 16,2023 22:55

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Ասկերանի շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել քրեական գործ՝ հարուցված ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի կողմից, պետական շահերին հակառակ գործելու, իր պաշտոնեական լիազորությունների սահմանազանցմամբ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքի շրջանակում՝ սահմանագծման և քարտեզագրման արդյունքում համայնքի վարչական տարածքի հողերը Ստեփանակերտի քաղաքային համայնքին փոխանցելու փաստը անտեսելու և նշված տեղամասից 3 հա մակերեսով տարածք ԱՀ Ստեփանակերտ քաղաքի բնակչուհուն օտարելու, դրանով իսկ պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

ԱՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031