Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես»․ Փաշինյանի պատասխանը Զախարովային

Մայիս 24,2023 21:03 Share
Աջակցեք aravot.am-ին

Ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի մեկնաբանությանը։ Զախարովան մեկնաբանել  էր Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ը հեռանում է Հայաստանից։

«Ես չգիտեմ, թե ԱԳՆ որ ներկայացուցիչն է նման հայտարարություն արել, բայց Ռուսաստանի Դաշնությունում ԱԳՆ ներկայացուցիչն իմ զրուցակիցը լինել չի կարող։ Ռուսաստանի Դաշնության նախագահն է իմ զրուցակիցը եւ ՌԴ վարչապետն է իմ զրուցակիցը։ Նույնիսկ Ռուսաստանի Դաշնության նման հարգելի եւ բարեկամ պետության ԱԳՆ ներկայացուցիչն իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես»,- ասաց Փաշինյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: