Լրահոս
41 վկաներով գործը
ԲԴԽ հերթականը
Օրվա լրահոսը

Այս տարի «Leone XIII» միջազգային մրցանակներ շնորհվեցին Իտալիայում հավատարմագրված հինգ՝ Հայաստանի, Լիբանանի, Պաղեստինի, Եմենի, Արաբական լիգայի կին դեսպաններին

Մայիս 25,2023 20:50 Share

Ս․թ․ մայիսի 23-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը մասնակցեց Հռոմի քաղաքապետարանի Senatorio պալատի Laudato Sì սրահում կազմակերպված «Կանայք՝ խաղաղության համար» /Donne per la pace/ ամենամյա մրցանակաբաշխությանը, որը կազմակերպվել էր Լեոնինա ակադեմիայի  և Իտալա-արաբական ասոցիացիայի կողմից:

Այս տարի «Leone XIII» միջազգային մրցանակներ շնորհվեցին Իտալիայում հավատարմագրված հինգ՝ Հայաստանի, Լիբանանի, Պաղեստինի, Եմենի, Արաբական լիգայի կին դեսպաններին՝ որպես խաղաղության դափնեկիրներ, ովքեր նպաստում են խաղաղության, մշակույթի և բարեկամության տարածմանը դիվանագիտության միջոցով, ինչպես նաև Իտալիայի հետ հարաբերություններն առաջ մղելու գործում ունեցած ներդրման համար:

 

Իտալիայում Հայաստանի դեսպանություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել