Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Որևէ թանգարանային առարկա, որը հաշվառված է թանգարանի հիմնական ֆոնդում, չի այրվել, որևէ նման առարկա չի ոչնչացվել. Գոռ Աբրահամյան

Մայիս 29,2023 15:07

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ցեղասպանության թանգարանի շենքի հարակից տարածքում մետաղե տարայի մեջ թղթերի այրման վերաբերյալ հրապարակված տեսագրության առնչությամբ ոստիկանությունից ստացված հաղորդման առթիվ 2023թ․ մայիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթը և կատարվում է նախաքննություն:

Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ «Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ»-ի ղեկավար, ինչպես նաև ֆոնդի պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձինք և աշխատակիցներ։

Այս պահին վարույթով առկա տվյալներով ՝ տեսանյութում երևացող թղթերը եղել են սևագրեր կամ թանգարանային առարկաներից կատարված պատկերների լուսանկարներ, որոնք օգտագործվում են տարբեր ժամանակավոր, շրջիկ ցուցադրությունների ընթացքում։

Վարույթի շրջանակում ստացված տվյալներով՝ շրջանառվող տեսանյութերում երևացող որևէ թանգարանային առարկա, որը հաշվառված է թանգարանի հիմնական ֆոնդում, չի այրվել, որևէ նման առարկա չի ոչնչացվել:

Նախաքննությունը շարունակվում է՝ անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են  ստացված տվյալները վարույթի շրջանակներում ստուգելու, անձանց գործողություններին վերջնական իրավական գնահատական տալու նպատակով։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031