Լրահոս
Օրվա լրահոսը

Հ1-ի տնօրենը՝ Հանրայինին քննադատելու ու Արամ Նիկոլյանի՝ աշխատանքից ազատվելու մասին

Մայիս 31,2023 19:44

«Մեզ համար կարեւորագույն ցուցիչներից են սոցհարցումները: Մեկ ամիս էլ չի անցել հրապարակվածից, Հ1-ի վստահելիությունը կրկնապատկվել է: Դրանք բաց տվյալներ են Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից հրապարակված: Կարծում եմ, որ դա ցուցիչ է, որը պետք է հաշվի առնել»,- լրագրողի հարցին ի պատասխան նշեց Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը:

«Իհարկե շատ հաճախ մենք տեսնում ենք քննադատություններ: Մարդիկ պետք է քննադատեն այն խնդիրները, ինչը տեսնում են, դրանց պետք է անդրադառնան: Բայց դա ըստ էության սոցհարցում չէ եւ կարող է լինել տպավորություն…Հանրային հեռուստաընկերությունից կարող է ակնկալիք ունենալ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ով մուծում է հարկերը, Հանրայինը փորձում է դա բավարարել»,-ասաց նա:

Հ1-ի արդեն նախկին ոճաբան, դիզայներ, ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանին էլ անդրադարձ եղավ, որը պնդել էր, թե թույլ չեն տալիս մտնել աշխատավայր: «Որտե՞ղ եք տեսել, որ ես թույլ չեմ տալիս…Արամ Նիկոլյանը ինչ-որ ժամանակ առաջ սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից…Իսկ ժամանակագրորեն չեմ կարող հիշել, թե երբ չեն թողել, որ ներս մտնի»,-նշեց Հովհաննես Մովսիսյանը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031