Լրահոս
Օրվա լրահոսը

«Լեռնային Արցախը» հռչակվեց Հայաստանի փոխչեմպիոն. Մանե Թանդիլյանը ներկա է եղել «Ուրարտու» – «Լեռնային Արցախ» հանդիպմանը

Մայիս 31,2023 22:30

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

Այսօր ներկա էի ֆուտբոլի Հայաստանի կանանց առաջնության վերջին տուրի «Ուրարտու» – «Լեռնային Արցախ» հանդիպմանը։

2:0 հաշվով հաղթեցին արցախցիները:

«Լեռնային Արցախը» հռչակվեց Հայաստանի փոխչեմպիոն, ինչի առթիվ շնորհավորում եմ թիմի աղջիկներին, մարզիչին, ամբողջ անձնակազմին։

Խաղի վերջում փոքր նվերներ էի պատրաստել թիմի աղջիկներին, իսկ ահա Հայաստանի առաջնության գլխավոր ռմբարկու Վերոնիկա Ասատրյանը հերթական գոլը խփելուց անմիջապես հետո ինձ նվիրեց այսօրվա խաղի գնդակը իր ստորագրությամբ։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031