Լրահոս
Գիտե՞ս, որ…
Շահէին պատմութիւնը
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ

Հունիս 12,2023 13:09 Share

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի օրվա առթիվ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ռուսական դարավոր պետականության պատմության մեջ այս հատկանշական օրը, որը խորհրդանշում է Ռուսական պետության դարավոր ավանդույթները, ուժն ու ոգին, միավորում է բոլոր ռուսաստանցիներին, որոնք հիշում են իրենց Հայրենիքի անցյալը և հավատում նրա ապագային:

Հայ-ռուսական հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, այսօր վստահորեն զարգանում են դաշնակցային փոխգործակցության ոգով։ Արդյունավետ քաղաքական երկխոսությունը և միջպետական գործընկերության ռազմավարական բնույթը թույլ են տալիս համատեղ ջանքեր գործադրել՝ բոլոր ուղղություններով նշանակալի արդյունքների հասնելու համար»:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել